Սաուդյան Արաբիայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության հերթական մրցումային օրը մրցահարթակ դուրս եկան Հայաստանի 2 ներկայացուցիչ՝ Եվրոպայի չեմպիոններ Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը։
Ինչպես տեղեկացնում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի
կայքը, 96 կգ քաշայինների պայքարում մեր մարզիկներին չհաջողվեց մեդալներ նվաճել։
Հակոբ Մկրտչյանը երկամարտում ցույց տվեց 372 կգ (164+208) արդյունք ու զբաղեցրեց 6-րդ տեղը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը երկամարտում 368 կգ (168+200) արդյունքով զբաղեցրեց 9-րդ տեղը։
Աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար։