ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները տեղահանված անձանցից ՀՀ քաղաքացիության ստացման դիմումներ կընդունեն Երևանում

ՆԳ նախարարի հրամանով՝ շրջիկ սպասարկման գրասենյակները տեղահանված անձանցից ՀՀ քաղաքացիության ստացման դիմումներ կընդունեն նաև Երևանում։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:


 

Մասնավորապես՝ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 10։00-16։00-ը,


 

Շենգավիթ (հասցե՝ Գարեգին Նժդեհի փողոց, 27 շենք),


 

Մալաթիա (հասցե՝ Արա Սարգսյան 22),


 

Արաբկիր (հասցե՝ Մամիկոնյանց փող., 1 շենք) շրջանների


 

ՄՔԾ ստորաբաժանումների հարևանությամբ տեղակայված ՆԳՆ սպասարկման գրասենյակները տեղահանված անձանցից կընդունեն ՀՀ քաղաքացիության ստացման դիմումներ։