Նախընտրական աշխարհաքաղաքականություն․ ժողովուրդը Նիկոլին նորից ընտրելու է

Արմինե Տոնոյանը ֆեյսբուքում մի ուշագրավ վերլուծություն է ներկայացրել, որն առանց խմբագրման ներկայացնում ենք ստորև․ 


ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ախ, այդ դրսի ուժերը,— կասի մեր միջին վիճակագրական վերլուծաբանը, — ա՛յ, ինչ ես ասում, մեր ներքին դավաճանները, — կհադարձի նրա ավելի միջին վիճակագրական օպոնենտը։

 

Իսկ եթե ավելի լուրջ, ապա իրականում ամեն ինչ սկսվեց ԽՍՀՄ-ի հակափլուզման արարից։ ՎՎՊ-ն ուզում էր ԽՍՀՄ-ը վերականգնել, և հետխորհրդային տարածքի բոլոր սառեցված կոնֆլիկտների վերսկսումը, նորերի սկսումը և այլն հենց դրա մասին էր։ Այս ամենը քննարկելն այսօր արդեն հոգեվարքության հաստատում է։ Երկար տարիներ ոչ ոք չէր խոստովանում, սակայն մի քանի ամիս առաջ նա անձամբ խոստովանեց, որ 2007 թ. Մյունխենում ունեցած ելույթը հենց դա էր նշանակում։

 

2008 թ.՝ ներխուժում Վրաստան, 2014 թ.՝ Ղրիմի անեքսիա, 2015 թ.՝ արդեն Կայսրության ստեղծման պրոցեսից էքստազի մեջ ընկած՝ կատարում է Սիրիայի արշավանքը՝ համարելով, որ իրեն էլ ոչ մեկը չի կարող կանգնեցնել։ Արևմուտքն էլ շատ-շատ մի քանի սանկցիաներ է ավելացնելու. մինչև արթնանան՝ նա արդեն նոր ԽՍՀՄ կունենա։ Սկսում է հետխորհրդային կոնֆլիկտների լուծման նոր պրոցեսները՝ ճնշում Հայաստանի վրա և այլն։ Այս ընթացքում պարտադիր՝ թուրքական տարրի ակտիվացում և այլն։ Դե դա հին ռուսական մարզաձև է՝ թուրքերին զինել, մարզել, երես տալ, հետո հետները կռվել, քանի որ վերջիններս առաջին քցողներն են։ Բայց արդյունքում՝ չկարողանալով իրականացնել այս մեգապլանը, փափուկ կամ կիսափափուկ ուժով (կամ, ինչպես ոմանք են ասում՝ Գերասիմովի պլանով), դիմեց լայնածավալ պատերազմի։ Պատերազմը սակայն ինքնին արդեն փակուղի է ու պարտություն, քանի որ արդեն մոտ մեկ ու կես դար է՝ հնարավոր չէ որևէ պետության ռմբակոծելով մտցնել որևէ այլ պետության կամ դաշինքի կազմ։ Կովկասում ամեն ինչ տալով Թուրքիային ու Ադրբեջանին՝ իբր համաձայնության գալով հետագա համագործակցության համար (2020 թ. 44-օրյա պատերազմը բացառապես պլանավորվել և իրագործվել է Ռուսաստանի պլանով), Ղազախստանում հասավ որոշակի հնազանդության ու մտավ Ուկրաինա։ Այստեղ Թուրքիային սիրաշահելը՝ նաև մեր հաշվին, առանցքային է։ Ռուս կայսրերը դա միշտ են արել, քանի որ դրա համար պատճառները շատ են։ Բոլորը հասկանում են, որ առանց Ուկրաինայի և Ղազախստանի չէր կարող լինել այդ միութենական պետությունը։ Եթե հաջողեր Ուկրաինայում, բոլորը «խելոք» գալու էին ու մտնելու միութենական պետության կազմ։ Շատերն էին ի սկզբանե ասում, որ թույլ արտադրական տնտեսությամբ, զրո նորարարական գիտատեխնիկական բազայով, երերուն ու անհիմն ծայրահեղական գաղափարախոսությամբ, ոչ հրապուրիչ կենսակերպով կայսրություններ չեն վերականգնում։ Սա ընդամենը հրեշի հոգեվարքի դրսևորում էր, որի մեղավորը, իհարկե, Արևմուտքն էր, որն իր շահերից ելնելով ԽՍՀՄ-ի փլուզումը լիարժեք կապիտուլյացիայով ու ռազմատուգանքներով չէր ֆիքսել, այլ փորձել էր լինել «փափուկ»՝ իհարկե՝ ունենալով հաշվարկ, որ դրանից բոլորը օգտվելու են։ Նույն սխալը, ինչ արեցին առաջին աշխարհամարտից հետո Գերմանիայի հետ։

 

Այստեղ, իհարկե, ոմանք կվիճեն ու կասեն, որ մի րոպե՜՜՜, Արևմուտքը խախտել էր իր տված խոստումը և ինչ-որ պահից սկսած տարածվելով դեպի արևելք՝ գրգռել էր ռուսական կայսրեական էլիտաներին, ի մասնավորի՝ ՎՎՊ-ին։ Միգուցե։ Եվ ես այդ հարցում, ունենալով հակափաստարկներ, այնքան էլ չեմ վիճում, ուղղակի ավելացնեմ իմ հակափաստարկները, որ արևմտյան «փափուկ ուժի» տրամաբանության մեջ ռուսական էլիտաներին ասվեց, որ՝ «Տղերք, մենք ձեզանից չենք խլում միջուկային ողջ սպառազինությունը, այսինքն՝ պարտվածների համար նախատեսված ծնկաչոք դիրք չեք ընդունում, ավելին՝ թույլ ենք տալիս պահել միջուկային զինանոց և այլն։ Ավելին՝ ձեր երկիր լիքը ներդրում ենք անում և այլն, ձեզ քաղաքակիրթ արևմտյան երկրների ակումբ ենք տանում, բայց մի բզբզացեք, մենք հաղթողի պես ենք պահելու մեզ»։

 

Ռուսական էլիտան, իհարկե, մի մասով դրա հետ լրիվ օք էր, քանի որ այդ քաղաքակիրթ աշխարհի մասնիկն էր դարձել։ Բայց դե այստեղ միշտ կան կիրզվի սապոգներով, կեղտոտ կյանքից ծնված, բայց մեծ կայսերական ամբիցիաներով մուժիկներ, որ ուժի ցուցադրությունը ընկալում են միայն ու միայն զենքով, և մի քիչ կուշտ ապրելուց հետո, արևմտյան ավտոներից ու նավերից հետո՝ հիշեցին իրենց երիտասարդությունը։ Այ, այս մտքերի հետ չեմ վիճում, ուղղակի ավելացնում եմ։ Բայց կար ևս մեկ էական հանգամանք՝ աշխարհաքաղաքական հանգամանք։ Չինաստանի հանգամանքը, որը իր դարավոր փիլիսոփայության համաձայն այս ողջ ընթացքում արևմուտքից սնվելով ու հզորանալով՝ իրականացնում էր «Էքսպանսիա դեպի ռուսական աշխարհ» օպերացիան։ Գրավելով ռուսական շուկաներն ու ռեսուրսները, նրանք, տեսնելով ՎՎՊ-ի «Խչոն էլ խանչալ ունի» օպերացիայի նախապատրաստությունը, քմծիծաղ տվեցին ու ասացին՝ «Առա՛ջ, ապեր ջան»։

 

Ի վերջո այդ հրեշը մտավ Ուկրաինա՝ կարծելով, թե ամեն ինչ արագ ավարտվելու է, և բոլորովին էլ չէր պատրաստվում պատերազմի մեջ մտնել ու չորս կամ հինգ տարի կռվել։ Արդյունքում այսօր Պուտինը ունի 1 միլիոն զոհ, եթե ոչ ավել։ Ծախսել է մոտավորապես 1 տրիլիոն դոլար (չորս տարի՝ 120–150 մլրդ դոլար ռազմական ուղիղ ծախսեր, դրան գումարած պահուստային և թոշակային ֆոնդերի մոտ 500 մլրդ դոլարը)՝ չհաշված այլ ծախսերը։ Լիովին սպառել է ողջ խորհրդային զինանոցը՝ գրեթե զրոյացվել է ծանր զրահատեխնիկան, հրետանային միջոցները, նավատորմի մեծ մասը, օդուժի մեծ մասը։ Այսօր ռազմական մթերքի մոտ 52 տոկոսը գալիս է Կորեայից։ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը Սև ծովում, ազդեցությունը՝ Սիրիայում, Կովկասում, Միջին Ասիայում։ Թուրքիան ու Ադրբեջանը առաջինը դավաճանեցին՝ հարվածելով մեջքից՝ վերցնելով Արցախը, մտնելով Սիրիա և այլն։ Հերթով չթվարկեմ՝ Ղազախստանը, Ուզբեկստանը և մնացածը՝ ինչ են անում հիմա Արևմուտքի, Չինաստանի կամ Հնդկաստանի հետ։ Եթե մարդը կույր չէ, այդ ամենը հստակ տեսնում է։ Ռուսաստանը կորցնում է, առնվազն՝ պատիկներ անգամ, թուլանում է իր էներգակիրների շուկաներում։ Եվ այս գործընթացն արդեն անդառնալի է։

 

Ռազմաճակատում՝ զրո առաջընթաց ահռելի զոհերի գնով, գրավված տարածքները՝ չնչին են, իսկ հեռահար հարվածներով՝ հստակ պարիտետ է, որտեղ Ուկրաինան շահում է ավելի էժան հարվածային միջոցների հաշվին։

 

Արդյունքում ՎՎՊ հասել է այն աստիճանին, որ՝

• Ազդեցության շատ երկրներ հեռանում են, և դա հետ բերել այլևս հնարավոր չէ։

Ոչ մի գերտերություն, որը մտնում է Կովկաս, Սիրիա կամ Միջին Ասիա,

հեշտությամբ դուրս չի գալու։

• Խաղաղ Եվրոպան սպառազինման վրա ծախսելու է մոտ մեկ տրիլիոն դոլար

ամեն տարի՝ չհաշված ԱՄՆ-ը։

• Ռուսական ռազմական և ծանր արդյունաբերությունը պետք է զրոյից

վերականգնվի, որի համար մի քանի տրիլիոն դոլար և տասնյակ տարիներ են

հարկավոր լինելու։

• Ռուսաստանը ընկել է Չինաստանի ազդեցության տակ և դրանից չի

կարողանալու ազատվել։

 

Չինաստանը ՎՎՊ-ի մերկապարային ավանտյուրայի ընթացքում ամենից շատն է շահել։ Ի դեպ՝ հենց այդ մասին էլ ասում են ԱՄՆ-ում։ Թրամփը մեռավ սրա մասին գոռալով։ Այստեղ խոսելիքը երկար է, միայն կասեմ, որ 2025 թ. սեպտեմբերի 2-ին կազմակերպված զորահանդեսն ու համաշխարհային ընդունելությունը հենց այն փաստագրում են, որ ՎՎՊ-ին իր տեղը դրեցին ասելով՝ «Նախկին երիտասարդ, ոնց որ այդ պատերազմը ավարտվել է ոչ թե Կարմիր հրապարակում անդադար տոնվող զորահանդեսների օրը, այլ այս օրը։ Դրանով հասկացի՛ր, որ ավարտվում է քո թելադրելու ժամանակը, ավարտվում է ԽՍՀՄ-ի և դրա հետևանք ՎՎՊ-ի դարաշրջանը։ Հիմա մենք ենք թելադրում, իսկ դու լսում ես, աչքերդ փակում ես ու հիշում Դամանսկի կղզու զոհերին և այլն։ Իսկ եթե լավ չհասկացար, ապա հիշի՛ր՝ որքան միջոցներ ենք մենք տալիս, որ շարունակես ամիսը մի կես սանտիմետր էլ առաջ գնաս և ևս տասը երեխա սպանես Ուկրաինայում»։ Այս ամենը չափազանց խորը վերք է, որը Ռուսաստանում ևս ոմանք գիտակցում են, բայց միայն ոմանք։ Այս ամենից հետո երևի ժամանակ է խոսել մեր մասին։ Սկսեմ նրանից, որ այո՛, Նիկոլը կարող էր առանց պատերազմի հանձնել Արցախը, հանձնել լիովին։ Ի դեպ՝ նույնը կարող էր անել նաև Սերժը իր կառավարման վերջին հինգ տարում։ Բայց կային մի քանի խնդիրներ․ նախ՝ չկար երաշխիք, որ անգամ դրանով կգա խաղաղություն, քանի որ Արցախի խնդիրը միշտ եղել է Նախիջևանի և Սյունիքի հետ միասին։ Դեռ հարյուր տարի առաջ է այս խնդիրը եղել փաթեթով։ Հետո բոլորը հասկանում էին, որ այս հարցերը ինքնին զուտ հողի կամ անգամ զուտ հայ-ադրբեջանական խնդիրներ չեն։ Սրանք աշխարհաքաղաքական խնդիրներ են և խիստ փոխկապակցված այլ հարցերի հետ։ Սրանում կան նախ՝ ռուսական ու թուրքական հաշվարկներ, հետո՝ իրանական, հետո՝ նաև այլ երկրների։

 

Եթե որոշ ամեոբաներ դա չեն ընկալում, գոնե նայեք Թրամփի ուղի կոչվածին։ Դուք բայղուշի նման անդադար պատերազմ էիք գուժում վերջին երեք տարում և չէիք էլ հավատում, որ Արևմուտքը այստեղ ինչ-որ բան կանի։ Բայց պարզից էլ պարզ է, որ այստեղ կան նրանց մեծ շահերը։ Սրանք իրական ողնաշարային նշանակության հարցեր են, որոնք Հայաստանի ոչ մի ղեկավար 2020 թ․ դրությամբ չէր կարող հստակ հասկանալ կամ հաշվել, քանի որ՝ չնայած իր վաղեմի ակնհայտությանը, այդ պլաններն ու շահերը «մեծերը» մի լավ քողարկել ու խճճել էին։ Հետո Հայաստանը չուներ այդ ռեսուրսները դրանք ընկալելու՝ հատկապես չկար ազդեցություն ռուսական էլիտաների վրա, առավել ևս՝ այլ երկրների։ Չկար արտաքին հետախուզություն և այլն։ Բայց գանք ոչ պակաս կարևոր, թեկուզ ոչ որոշիչ, բայց ներքին խնդիրներին։ Սերժ Սարգսյանին ու ՎՎՊ-ին 2014-ին Ալիևը ասել է՝ ոչ, ոչ մի յոթ շրջան։ Ամբողջը տվեք ու ՎԵՐՋ։ Թվականի և Ալիևի խոսույթի կապը բնական էր։ Նախ՝ դեռ Կազանում էր երիտասարդը հասկացել ու հասկացրել, որ մի կողմից Ռուսաստանը առանց իր նավթի և ենթակառուցվածքների դժվար կարողանա հաղթահարել հետղրիմյան սանկցիաները, այսինքն՝ իր դերը աճել է։ Հետո Հայաստանի օրեցօր մարող աստղը այնքան է խամրած, որ մի քանի տարուց լրիվը կարող է վերցնել, ինչի համար համաձայնի՞ մի մասին։ Սա հստակ հաշվարկ էր, ու դրան օգնում էին հենց ռուսները՝ իրենց պրոթուրքական քաղաքականությամբ՝ Սիրիայում և այլուր թուրքերի տակ պառկելով, ատոմակայանի և գազատարերի պայմանագրերով, Ադրբեջանին զինելով և այլն։ Այս մասին էլ մեզանում չգիտես ինչու չեն խոսում։

 

 ՎՎՊ-ին թվում էր, որ նա, վերջում, միևնույն է՝ բոլորին խաբելու է ու բերի, մտցնինոր միութենական պետություն։ Ակամայից հիշում ենք Ստալինի խաղերը մինչ համաշխարհային պատերազմը։ Արևմուտքին ուղարկեց գրողի ծոցը, գնաց՝ Հիտլերի հետ կիսեց արևելյան Եվրոպան, սակայն երկու տարի անց նորից հայտնվեց հակագերմանական դաշինքում՝ նույն կարգավիճակով։ Նույնը հիմա էլ է։ Ողջ աշխարհը ՎՎՊ-ին ասում էր, որ՝ դու համակերպվի այն մտքի հետ, որ այլևս բևեռ չես, հարմարվի՛ դրան, արի միացիր մեզ, միասին պայքարենք Չինաստանի դեմ։ Իսկ նա թե բա՝ «Խչոն էլ խանչալ ունի»։ Ի դեպ՝ սա ոչ ոք երբեք Հայաստանում չի վերլուծել, երբեք մեր փորձագետները սրա մասին բան չեն ասել։ Իհարկե Սերժը հուսահատ է վերադարձել Մոսկվայից ու պատմել Արցախի ԱԺ-ին, որ Ալիևը ԱՍԵԼ Է՝ ՈՉ, ոչ մի կոմպրոմիս։ ԱՄԲՈՂՋԸ ՊԻՏԻ ՏԱՔ։ Դէ հայտնի է այդ մասին ծանր խոսակցությունը Արցախում, երգի մասին ասույթը եւ այլն։

 

Դե էլ չասած, որ եղավ ապրիլյանը՝ որպես վերջին զգուշացում Սերժին, որից հետո նա վերընտրվեց արդեն որպես վարչապետ ու մտածում էր՝ ոնց տա, որ ցնցումներ չլինեն։ Իսկ դա հիմնավորվում է իր խոսքի կտորներով՝ Արցախում արած զգուշացումների մասին, իր խոստովանությունը, որ այլևս չկան բանակցություններ և այլն։ Մենք հաճախ մոռանում ենք։ Այս ամենից բացի կար նաև հայ հասարակության սնապարծ ընկալումը, որ մեր բանակը հաստատ հաղթելու է, որ մենք, պետք եղած դեպքում, Բաքու ենք հասնելու և այլն։ Այս մոլորությունն, ի դեպ, այնքան արմատացած էր, որ բոլորը, անխտիր մեծամասնությունը, դրան հավատում էր։ Բոլորը մոռացել էին տնտեսական հաշվարկները, ռազմական բյուջեների տարբերությունը եւ այլն, կարեւոր, որ մեր ֆիդայիզմը ամուր նստած էր մեր գլխում։ Երբեք հայ հանրության շրջանում լուրջ չի դիտարկվել այն վարկածը, որ ադրբեջանական բանակը մեզանից ուժեղ է։ Եվ ինչպես Պետրոս Ղազարյանն է ասում՝ անգամ հոկտեմբերի կեսերին ընդդիմադիր գործիչները խոստովանում էին, որ նախ՝ դեռ հարց է՝ մենք կպարտվե՞նք, թե՞ ոչ։ Երկրորդ՝ մենք ժողովրդին չենք կարող ասել, որ չենք հաղթելու։

 

Սա էլ՝ ի միջիայլոց, այն մասին, որ ասում են՝ թե Նիկոլենք պատերազմի ժամանակ խաբել են ժողովրդին։ Եթե ժողովուրդը իմանար ողջ ճշմարտությունը, ապա կգնար ու կփրկեր Արցախը։ Չէ լու՞րջ, այ անիծվածներ, որ ժողովուրդը պիտի իմանար, դա փաստ է եւ իմացողը գիտեր ու հստակ գիտեր։ Բայց եթե լիներ այդ հուսահատությունը, կլիներ երեք քայլ՝ բոլորը կհանեին իրենց գումարները բանկերից, բոլորը կգնային տուն բերելու իրենց բալեքին եւ թշնամին մեկ շաբաթ հետո կհայտնվեր Երեւանի պատերի տակ։ Իսկ թէ հետո ինչ կլիներ ինքներդ ընկալեք։ Նախ՝ Նիկոլը առանց պատերազմի Արցախը չէր կարող տալ, քանի որ ցանկացած մարդ իր ունեցածը հենց այնպես չի տալիս և առնվազն փորձում է պայքարել։ Իսկ ի՞նչ, եթե նա կարողանար հաղթել այդ պատերազմում։ Չէ՞ որ իր անունը հավերժորեն փրկչի ստատուս կստանար։ Հետո՝ նա հավատում էր այդ նույն բանակի մասին միֆերին, ու հատկապես առաջին օրերին զորքերի հերոսական դիմադրությունը դրա հիմքերը տալիս էին։ Հետո՝ նա եթե տար առանց կռվի, հավետ կանիծվեր ուղղակի, և դա քննարկումից դուրս է։ Նիկոլը ԱԺ-ի որոշմամբ է պատերազմով պատասխանել հակառակորդին։ Ավելին՝ ողջ պատերազմի ընթացքում մի քանի անգամ Նիկոլը խոսել է նաև ընդդիմադիր գործիչների հետ։ Որևէ անգամ, որևէ մեկը հստակ դիրքորոշում չի հայտնել, որ հարկավոր է արագ զիջել, տալ, քանի դեռ ամեն ինչ չի կործանվել։ Դա եղել է ողջ հայության որոշումը։ Ինչպես ասում են որոշ պարզամիտներ, ամենաճիշտը կլիներ, որ Նիկոլը ինքնասպան լիներ։ Դա կլիներ շատ ասպետական, երևի։ Բայց դա հենց այս պատերազմի ճարտարապետների երազանքն էր՝ որ առաջին հանրապետության ճակատագիրը կրկնվի։ Այսինքն՝ ՀՀ անկախությունը արտաքին ագրեսիայի ճնշման տակ տապալվի, իշխանությունները նշանակվեն ամեն ինչի մեղավոր, իսկ հինգերորդ շարասյունը գա իշխանության և երկիրը դնի ռսի ոտքերի տակ։ Հիմա էլ ինչպես ասում են ռուսներն ու այստեղի ագենտները Դոնբասում կզոհվեր քսանհազարերրորդ հայ զինվորը ուսին եռագույների խառնուրդ կարած՝ ռուս- հայկական։ Բայց այս անգամ ժողովուրդն այնքան խելացի եղավ, որ միանգամից դա հասկացավ։ Ու ոչ միայն Նիկոլը չկատարեց ինքնասպանության քայլը, ավելին՝ չնայած պարտությանը, մեր ժողովուրդը այնքան խելացի էր, որ նորից վերընտրեց փաստացի պարտված ղեկավարին։ Դե այն, որ Արցախը հայության վզին բեռ էին սարքել հենց արցախցի, Երևանում տաքուկ տեղավորված ղեկավարները, դա որևիցե մեկի համար գաղտնիք չէր։ Եվ հենց նույն ժողովուրդը՝ անգամ Արցախի կորստից հետո, ավելի ու ավելի է ընկալում Նիկոլի անկեղծությունը։ Դրանում էլ հո Նիկոլը չէր մեղավոր։ Իհարկե դուք «դժգույն Շուշիի» մասին բառեր հորինեցիք, այն դեպքում, երբ նա հենց դա էր ասում՝ որ ողջ հայության ռեսուրսները տարաք, լցրեցիք Արցախ, բայց Արցախը շենանալու փոխարեն այդ գումարները հայտնվեցին մի քանի հարյուր մարդկանց գրպանում։ Դրա համար էլ ժողովուրդը ձեր մասին լսել չի ուզում, իսկ անկեղծ խոսացող Նիկոլին նորից ընտրելու է։ Ընտրելու է, որովհետև նա պարզ բան է անում՝ ժողովրդին փորձում է բերել հանգստություն։ Ես այստեղ միտումնավոր չեմ ասում «խաղաղություն», քանի որ այդ բառից ալերգիա կա։ Եթե այս մակարդակի են ռուսական միութենական վերակենդանացման արարների մակարդակը ապա ԳԲ-ի գործակալ օլիգարխիային ու եկեղեցու ծախու տերտերների վրա փող մսխող Տաշիրներն ու Աբրահամյանները շանս չունեն։ Իհարկե ՎՎՊ-ն որ շնորհավորում է Աբրահամյանի կոնտորայի տոնը այնքան նման է ամեն ինչ օրինակ մեդվեդչուկի շնորհավորելուն։ Պարոնայք ձեր երգը երգված է։ Փաշինյանը այս ժողովրդի հետ խոսում է անկեղծ, ու իր պլաններում էլ այս պետականությունը դարձնել ուժեղ, իսկ հետո այդ ուժեղի ճակատագիրը թող ինքը ժողովուրդը որոշի։

 

Միայն այս վերջին միտքն անգամ նրան հաղթանակ է ապահովելու 2026-ին։