Իսլամաբադում կայացած բանակցություններից հետո, այդ թվում՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի և բանակի հրամանատար Ասիմ Մունիրի հետ հանդիպումներից հետո, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին մեկնել է Օման՝ առանց ամերիկյան պատվիրակության հետ հանդիպելու։
Պակիստանի պաշտոնյաները CBS News-ին հայտնել են, որ Արաղչին, ամենայն հավանականությամբ, կվերադառնա Իսլամաբադ կիրակի կամ երկուշաբթի՝ Մոսկվա կատարելիք այցից հետո։
Միաժամանակ, ԱՄՆ հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները դեռ չեն մեկնել Իսլամաբադ՝ իրանական կողմի հետ բանակցություններ վարելու համար, թեև ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ նրանք կմեկնեն շաբաթ առավոտյան։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Դոնալդ Թրամփը չեղարկել է Ուիթքոֆի և Քուշների այցը Պակիստան։ Նշվում է, որ ԱՄՆ նախագահը հայտարարել է, թե ամերիկացի բանակցողները 18-ժամյա թռիչք չեն իրականացնի «ոչնչի մասին» խոսելու համար։