Քաղաքապետարանը հրապարակել է երեխաների համար ուղետոմս գնելու կարգը

Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է, թե ինչպես գնել ուղետոմս երեխաների համար.


 

«Գնում եք ուղետոմսը, նկարում QR կոդը էկրանից և ուղարկում երեխայի հեռախոսին։ Ներբեռնեք Telcell Wallet հավելվածը երեխայի հեռախոսում և օգնեք գրանցվել։


 

Telcell տերմինալից ուղետոմս գնելիս նշեք երեխայի հեռախոսահամարը․ այդպես ուղետոմսերը անմիջապես կհայտնվեն նրա հավելվածում։


 

Այսպես երեխաները կարող են հեշտ ու արագ օգտագործել ուղետոմսերը՝ առանց նույնականացման անհրաժեշտության»,- նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունում: