Համոզված եմ՝ Սամվել Կարապետյանը փոշմանել է «ականապատ դաշտ» ոտք դնելու համար

Խորհրդարանական աշխատանքի վերադարձած ընդդիմությունը անցած երկուսուկես օրերին աչքի է ընկել պաթոսախեղդ տեքստերով և պետք չէ ակնկալել, որ վերջինս կվերանայի իր վարքագիծը։  Գալու են և նորից խոսելու են Արևմտյան Հայաստանից, Արցախի  վերադարձից՝ շահարկելով արցախահայության հույզերը։ Իսկ իրական օրակարգի, այն է՝ վաշինգտոնյան գործընթացի մասին քննարկումները, նրանց հետաքրքրություններից դուրս է։ Ամփոփելով ընդդիմության՝ վերջին օրերի օրերի  խորհրդարանական աշխատանքի ուղղվածությունը՝ Сivic.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։

 

 

«Իրենք կարող էին վաշինգոտնյան գործընթացի մասին գաղտնիքներով, խորհրդավորությամբ պարուրված քաղաքագիտական թեզեր նետել դաշտ, թե՝ ճիշտ է, այսպես են խոսում, բայց վստահաբար կարծում ենք, կամ՝ ինչ որ մեկը մեզ պատմել է, որ կա «միջանցքի» թեմա։ Բայց երբ արդեն հրապարակային դարձավ նաև խաղաղության համաձայնագրի տեքստը, որտեղ հստակ, սևով սպիտակի վրա գրված է, թե ինչ պարտավորություններ են իրենց վրա վերցնում Հայաստանն ու Ադրբեջանը, այդքանով ընդդիմության ասելիքն ավարտվեց։ Նոր ձևավորված քաղաքական դաշտում, որտեղ հստակ գործելու են բոլորովին նոր քաղաքական խաղի կանոններ, այսօրվա ընդդիմությունը այլևս շանս չունի առաջնային դիրք զբաղեցնելու։ Ինչո՞ւ, որովհետև 1991-ից սկսած գործել են խաղի բոլորովին այլ կանոններ, եղել է հպատակություն աշխարհաքաղաքական որևէ կենտրոնի, այսօր այդ բոլոր միֆերը կոտրված են։ Այսօր բոլորովին նոր քաղաքական միջավայր է։ Ի պատիվ իշխող ուժի՝  տեղի են ունեցել օրենսդրական փոփոխություններ, որոնք օբյեկտիվ հիմքեր են ստեղծել թե՛ նոր կուսակցությունների ձևավորման համար, թե՛ նոր քաղաքական դաշինքների համար։ Եվ մենք շատ շահագրգռված ենք, որ ՀՀ քաղաքական ասպարեզում տեսնենք նոր քաղաքական ուժեր, որոնք կգան նոր ասելիքով։ Այն ասելիքը, որ եղել է 1991-ից մինչև 2025 թվականի օգոստոսի 8-ը, այլևս պետք է փոխվի, օգոստոսի 8-ից հետո պետք են նոր դիրքավորումներ և արմատավորումներ։ Որովհետև մինչև այս քաղաքական կուսակցություններն աշխատել են «կոնֆլիկտի գինը» խորագրի ներքո։ Այսօր մենք պետք է խոսենք կոնֆլիկտից հրաժարվելու «գնի» մասին և մեր ասելիքը հանրության հետ հենց այս շրջանակներում է՝ «կոնֆլիկտի գինն» ու «կոնֆլիկտից դուրս գալու գինը»։ Այսօր ՔՊ-ն հանրության հետ խոսում է հենց այդ՝ «կոնֆլիկտից հրաժարվելու գնի» մասին։ Իսկ ընդդիմությունը, ցավոք, մինչև հիմա խոսում է «կոնֆլիկտի գնի» մասին, Արցախ վերադարձի և նույնսիկ Արցախի վերադարձի մասին»։

 

 

 

Խոսելով ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի քաղաքական կուսակցություն հիմնելու մտադրության,  ինչպես նաև օրերս հրապարակված սոցհարցման տվյալների մասին, ըստ որոնց Կարապետյանի ձևավորելիք ուժը վայելում է հանրության 13,4 տոկոսի վստահության քվեն, Լիլիթ Ստեփանյանը նկատեց «Հասարակությունը, սկսած դեռ նախկին ռեժիմի կառավարման օրերից,  առերեսվել է կեղծված ընտրությունների հետ։ Եվ որպեսզի հասարակության մեջ կարծիք ձևավորվի, թե ինչ ազդեցություն ունի հասարակական կարծիքի ձևավորումը հասարակական կարծիքի վրա, այս (սոցիոլոգիական) կազմակերպություններն իրենց որոշակի ծառայությույններն են մատուցել օրվա իշխանություններին կամ առնվազն այն քաղաքական ուժերին, որոնք պատրաստ են եղել վճարելու։ Ես հրաշալի կերպով հիշում եմ մասնավորապես 2008 թվականի նախագահական ընտրությունները նախապես դաշտ են նետվում որոշակի թվեր՝ որոշակի տոկոսների տեսքով, որպեսզի հետագայում հնարավոր լինի թերլեմեզյանական ոճով այդ թվերը մոտարկել իբր թե իրական թվերին։ Սա բոլորին հայտնի ձեռագիր է, հիմա, փաստորեն, Սամվել Կարապետյանի թի՞մն է  որոշել վճարել սոցիոլոգիական տվյալ կազմակերպությանը»։

 

 

Լիլիթ Ստեփանյանի հետ զրուցել ենք նաև Գարեգին Բ-ի համակարգմամբ գործած, հակաիշխանական  քարոզչությամբ զբաղված ֆեյքերեցների գնդի (այդ մաիսն գրել է «Զարկերակ»-ը) և այլ  հարակից թեմաների շուրջ։

 

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Հեղինե Մանուկյան