Քաղաքացիակենտրոն լրատվություն
Մենք փորձում ենք տնտեսությունը դիվերսիֆիկացնել, և դա առաջին հերթին ընդդեմ որևէ շուկայի չէ, ոչ էլ կողմ է որևէ շուկայի: Այդ մասին ԱԺ-ում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ արձագանքելով ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ ԵՄ շուկա սահուն անցում կատարելու հնարավորության վերաբերյալ հարցին:
«Դիվերսիֆիկացիան մեզ համար շատ կենսական նշանակություն ունեցող մի պրոցես է, որի արդյունքում մենք ձգտելու ենք աշխարհի տարբեր անկյուններից լինել կախված ինչքան հնարավոր է շատ, և եթե հնարավոր է՝ աշխարհի տարբեր անկյուններ դառնան Հայաստանից կախված»,- նշեց Պապոյանը: