ՊԵԿ նախագահն ու Համաշխարհային բանկի առաքելությունը քննարկել են պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի ընթացքը

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Համաշխարհային բանկի առաքելությանը։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:

 


Հանդիպմանը քննարկվել են պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի (PSMP-4) ընթացքը և հնարավոր համագործակցության ուղղությունները։


 

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը կարևորել է Համաշխարհային բանկի հետ երկարամյա համագործակցությունը՝ ընդգծելով նրա առանցքային դերը ՀՀ հարկային և մաքսային բարեփոխումների իրականացման գործընթացում:

 


Անդրադարձ է կատարվել համատեղ ծրագրերի իրականացման ընթացքին, պետական տուրքի և դրոշմակնիքի վճարման ավտոմատացման համակարգերի գործարկմանը, մաքսային վարչարարությունում արհեստական բանականության գործիքների կիրառմանը, միասնական մաքսային հաշվի համակարգի արդիականացմանը, ինչպես նաև սահմանահատման համակարգի, ցուցատախտակի և «Հարկատու-4» էլեկտրոնային համակարգի ներդրմանը։