Լոռու մարզում հողաթափեր տեղափոխող «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին ապա քարերին և հայտնվել ձորակում․ կա վիրшվոր

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։15-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց բախվել երկաթե արգելապատնեշներին ապա քարերին և հայտնվել ձորակում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։



Վթարի հետևաքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։



Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն։



Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։



Գ․ Շամշյանի տեղեկություններով բեռնատարը տեղափոխելիս է եղել հողաթափեր։