Հողաթափեր տեղափոխող բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ընկել ձորը. կա վիրավոր

Սեպտեմբերի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։15-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց բախվել երկաթե արգելապատնեշներին ապա քարերին և հայտնվել ձորակում։


Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևաքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։


Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Սկզբնաղբյուրի տեղեկություններով բեռնատարը տեղափոխելիս է եղել հողաթափեր։