Պառլամենտական ընդդիմությունն այլևս չկա, և մենք ականատեսն ենք լինում նրանց վերջին խռխռոցներին․ Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տելեգրամում գրել է.



Այսօր հերթական ճեպազրույցն եմ տվել, որը, եթե մի նախադասությամբ վերնագրենք, այն մասին էր, որ ԱԺ-ում այլևս ընդդիմություն չկա: 


Դրանից հետո, իրենց ընդդիմադիր համարող ԱԺ պատգամավորները, իրար հերթ չտալով, անդրադարձել են իմ ճեպազրույցին և 50 րոպեանոց ճեպազրույցից արձագանքել այն բանին, որ իմ նկարն ավելի շատ մարդ իր շուրջը կհավաքի, քան իրենց հանրահավաքը: Հիրավի, պառլամենտական ընդդիմությունն այլևս չկա, և մենք ականատեսն ենք լինում նրանց վերջին խռխռոցներին: Արա, ես Ձեզ՝ 50 րոպե, դուք՝ իմ նկարի մասի՞ն


Սա էլ ձեզ նկար, քննարկեք դե