Գործարկվել է «Տեսել եմ» հավելվածը. ՏԿԵՆ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ ստեղծվել է  նոր հնարավորություն քաղաքացիների համար և յուրաքանչյուր համայնքի խնդիրը այլևս չի մնա անտեսված: Նախարարությունը տեղեկացնում է նոր հավելվածի գործարկման մասին.


 

«Ներբեռնիր «Տեսել եմ» հավելվածը:

Ուղարկիր քո համայնքապետարանին:

Քեզնից ստացված ազդանշանին հետևելու են մասնագետները և կիսվեն արդյունքով։

teselem.am


 

Teselem հավելվածը հասանելի է App Store և Google Play-ում:


 

«Տեսել եմ» հավելվածի նպատակն է․

  • ընդլայնել բնակչության մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը,
  • նպաստել համայնքային խնդիրների արագ արձագանքին,
  • բարձրացնել ՏԻՄ-երի աշխատանքի արդյունավետությունը։

Այսուհետև համայնքը մաքուր, անվտանգ և բարեկարգ դարձնելու գործընթացում յուրաքանչյուրի ձայնն ու մասնակցությունը կարևոր դեր կունենաn»,- նշված է հաղորդագրությունում։