Նոր նախաձեռնություն՝ երևանյան բակերում մարզական կյանքն ակտիվացնելու նպատակով. քաղաքապետարան

Կենտրոն վարչական շրջանը մասնավորի հետ գործակցությամբ իրականացրել է հերթական նախաձեռնությունը: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:


Բակերում մարզական կյանքն ակտիվացնելու նպատակով կառուցված նոր ու հարմարավետ մարզահրապարակում երեխաները հնարավորություն ունեն խաղալ ֆուտբոլ և բասկետբոլ: Այն հագեցած է անհրաժեշտ սպորտային կահավորմամբ:


Մայրաքաղաքում շարունակվելու է նմանատիպ մարզադաշտերի կառուցումը: