Աստված չանի՝ երբևէ գա այն օրը, երբ Քոչարյանները գոհ կլինեն դատական համակարգից. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների դժգոհություններին դատական համակարգից:

«Աստված չանի՝ երբևէ գա այն օրը, երբ Քոչարյանները գոհ կլինեն դատական համակարգից։


Իհարկե կդժգոհեն, դժվար է բացատրել, թե ինչպես ծակ սվիտերը դարձավ Աֆրիկայում ոսկու հանք, մաշած տրեխները՝ Հունաստանում առանձնատուն։


Քոչարյանների դժգոհությունը դատական ու իրավապահ համակարգի աշխատանքի ցուցիչ է․ որքան շատ դժգոհեն, համակարգն այնքան լավ է աշխատում»,- գրել է նա: