Քաղաքացիակենտրոն լրատվություն
Սեպտեմբերի 12-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:40-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արցախի պողոտա-Ռոստովյան փողոց խաչմերուկում՝ հետիոտնի համար նախատեսված անցման վայրում, վրաերթի է ենթարկել հետիոտնին և նրան թողնելով անօգնական՝ վրաերթի վայրից դիմել փախուստի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բժիշկների թիվ 47-րդ բրիգադան արձանագրել է տղամարդ հետիոտնի մահը։
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների խումբը:
Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։