Դավիթ Դանիելյանը ընտրվել է ԱԺ մշտական հանձնաժողովի փոխնախագահ

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 12-ին գումարել է արտահերթ նիստ:


Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել Կառավարության հեղինակած ««Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:


Այն ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:


Նախաձեռնությամբ առաջարկվում է 2025 թվականին Սեւանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչեւ 200 մլն մ3:


Եղանակային պայմաններով պայմանավորված՝ զեկուցողը կարեւորել է Սեւանա լճից լրացուցիչ ջրառի իրականացման անհրաժեշտությունը:


Նիստի օրակարգում է եղել նաեւ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը:


ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջարկով պատգամավոր Դավիթ Դանիելյանն ընտրվել է հանձնաժողովի փոխնախագահ: