Լռեք ու վեր ընկեք տեղներդ՝ դուք վաղուց պարզ եք այ նաիրի հունանյանի կուսակիցներ. Խաչատրյանը՝ Դաշնակցությանը

Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 


Լռեք ու վեր ընկեք տեղներդ՝ դուք վաղուց պարզ եք այ նաիրի հունանյանի կուսակիցներ


Դաշնակ լինելը դիագնոզ է, իսկ դիագնոզ ունեցող պացիենտների արարքներին  չեն պատասխանում, սովորաբար բուժում են,բայց այս դիագնոզով պացիենտները տառապում են մահացու հիվանդությամբ, իսկ բուժման փոխարեն իրենց եմ մատուցում վերջին ընթիրքը.


Դաշնակառոբականներ, ձեր բերանը բացելիս հիշեք՝ դուք էս երկրի դժբախտության հեղինակներն եք։ Դուք եք երկիրը ծախել պարտք գույքի դիմաց ու ուրացրել, դուք եք ժողովրդի թիկունքը թուրքի առաջ ճկել ձեր պաշտոնավարման սխալներով։ Վազգենի արյունը դուք ոչ միայն ծախեցիք 27-ը չբացահայտելով, այլ հենց ձեր արյունոտ տասնամյակի ժամանակ նա գնդակահարվեց դաշնակ նաիրիի ձեռքով։ Մինչև դարեր ձեր անունները կապվելու են դավաճանության հետ։ Ձեններդ կտրեք, լռեք, և գոնե ստվերում թաքնվեք՝ մինչև ձեզ հիշողությունը մոռանա։ Այսօր դուք՝ դաշնակառոբականներ, վերջապես կանգնած եք ճշմարտության առաջ, և դրա համար էլ բարձր տոնից պաշտպանվել եք  փորձում, բայց իրականությունը վաղուց հայելու նման տեսել է ժողովուրդը։