Չնախատեսված այց կատարեցի Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր. Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վանաձորյան այցի շրջանակում չնախատեսված այց է կատարել  Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր:



«Վանաձորյան այցիս շրջանակում չնախատեսված այց կատարեցի նաև Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր:


 

Ուրախ էի, որ հնարավոր առավելագույնն արված էր կոկիկ, մաքուր միջավայր ստեղծելու համար, պացիենտների բուժման կազմակերպումը ևս գոհացնող էր: Որոշեցինք ընթացիկ նորոգման աշխատանքներ իրականացնել՝ արդիականացնելու կենտրոնը:



Աչքիցս չվրիպեց նաև խնամված այգին` մրգատու ծառերով և ծաղիկներով»,- գրել է նախարարը: