Ջիլ գյուղում «բան չի փոխվել», դպրոցը կառուցվել է, ճանապարհը ասֆալտապատվել է. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկար է հրապարակել և գրել.


«Ջիլ գյուղում «բան չի փոխվել», դպրոցը կառուցվել է, ճանապարհը ասֆալտապատվել է:


Բարով վայելեք երեխեք ջան»։


Հիշեցնենք՝ Գեղարքունիքի մարզում վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 12-ին այցելել էր Ջիլի նորակառույց միջնակարգ դպրոց, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցի կառուցման արժեքը կազմում է ավելի քան 1 մլրդ 397 մլն դրամ, որը հատկացրել է Կառավարությունը: Ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է նոր մոդուլային դպրոց և նախակրթարան՝ 20 տեղ-հզորությամբ։ Ծրագիրը մեկնարկել է 2021թ., ավարտվել 2025թ.: