3 տարվա դադարից հետո «Ազիմուտը» կվերսկսի Կրասնոդար– Երևան թռիչքները

«Ազիմուտ» ավիաընկերությունը սեպտեմբերին «Կրասնոդար» հիմնական օդանավակայանից կվերսկսի թռիչքները դեպի Երևան, Ստամբուլ և Անթալիա: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ավիաընկերությանը։


«Ռուսաստանի հարավի ավիափոխադրող «Ազիմուտ» ավիաընկերությունը հայտնում է «Կրասնոդար» հիմնական օդանավակայանից սեպտեմբերի 23-ից Երևան ավիաչվերթների վերսկսման մասին։ Ավիատոմսերի վաճառքը սկսված է», - ասվում է հաղորդագրության մեջ: