Արարատի մարզում կրկին շան կծելու հետևանքով տուժած երեխայի դեպք ունենք. Անահիտ Ավանեսյան

Արարատի մարզում կրկին շան կծելու հետևանքով տուժած երեխայի դեպք ունենք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:


«Այս տարվա մեջ ունեցել ենք նաև մահվան դեպքեր, և պատճառը եղել է ժամանակին բժշկի չդիմելը և չպատվաստվելը:


Սիրելի՜ քաղաքացիներ,


Զգոնության կոչ եմ ուզում անել. շան կամ այլ կենդանու կծելու, ճանկռելու, վնասելու դեպքում, եթե անգամ որևէ վնասվածք նկատելի չէ, դիմե´ք ձեր տեղամասային բժշկին:


Մենք բոլոր բուժհաստատություններին ապահվել ենք կատաղության դեմ պաստվաստանյութով:


Կատաղությունից մահերը կարող են կանխվել հետազդակային կանխարգելման միջոցով:


Մի´ ուշացրեք, մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ, քանի որ պետք է պատվաստվել նախքան կլինիկական ախտանշանների ի հայտ գալը, հակառակ դեպքում անբարենպաստ ելքն անխուսափելի է»,- գրել է նախարարը