Քաղաքացիակենտրոն լրատվություն
Այսօր` սեպտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմաշ գյուղում տուն է այրվում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Օպերատիվորեն ժամանել են Արարատի հրշեջ փրկարարական ջոկատից` 2 մարտական հաշվարկ։
Հրշեջ փրկարարները նախ կանխել են տան ներսում առաջացած կրակի տարածումը ապա մարել այն։
Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։