Ցեխ շպրտելուց առաջ հիշեք` այստեղ «ձեր գեղից մարդիկ կան». Հարությունյանը՝ եկեղեցականների արատավոր արարքների մասին

Կարգալույծ աբեղա Հարություն Հարությունյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ի պաշտպանություն Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի, նաև փակագծեր բացել այլ հոգևորականների կողմից եկեղեցու պատերի ներսում տեղի ունեցող արատավոր արարքների մասին:


Գրառման մեջ մասնավորապես ասվում է


Երևում է, որ այս տրակտորը շատ է պետք այդ երեխային, իսկ այս տեսակ քահանան` մեր ժողովրդին:

 

 Ու թող կիսագրագետ քննադատողները և նրանց հլուհնազանդ տատասկները մի քիչ խելք ունենան ու պապանձվեն, քանի դեռ Աստված չի բարկացել իրենց վրա:

 

 ՀԳ. Հա, ու մեկ էլ մի կարևոր բան ասեմ իմ նախկին հոգևոր եղբայրներին. անմեղ մարդու վրա ցեխ շպրտելուց առաջ թող բոլորը հիշեն խնդրում եմ, որ, ինչպես ասում են, այստեղ «ձեր գեղից մարդիկ կան», ովքեր շատ ավելի խայտառակ բաներ կարան պատմեն ու ձեզ կանոնական իրավունքով դատեն, եթե իրենց ափերից հանեք։ Օրինակ` թե ինչպես էր միաբանական ճաշարանի ավագ խոհարարուհի տիկին Ռիման պարբերաբար մեռոն եփում Ներսիսյանների կրտսեր եղբայր, Գևորգի ղեկավարած ճաշարանում ու ինչպես էր այդ (ոչ հոգևորականների ձեռքով ու մյուս կերակուրների կողքին եփված) մեռոնը դույլերով գիշերվա մթության քողին բերվում Մայր Տաճար` հիմնական կաթսայի մեջ խառնվելու համար...

 

Կամ էլ եթե կուզեք, կարող ենք հիշել այն արքեպիսկոպոսներին ու եպիսկոպոսներին, ովքեր առանց մեղքերի խոստովանության կարգն անցնելու պատարագ են մատուցում։ Կամ էլ գինու տեղը սկիհի մեջ Կոկա-Կոլա են լցնում։ Բա սա ձեզ պե՞տք է: Ավելի լավ չի՞ լինի, որ մի քիչ համեստ պահեք ձեզ ու գոնե լռեք, եթե ներողություն խնդրելու և ինքնակամ հրաժարական գրելու քաջությունը չունեք։