Կալուգեցի Սամոյի անունից տեքստեր գրողին կարելի է հրավիրել հարսանիքներ վարելու, լավ կենացներ է ասում․ Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Կալուգեցի Սամոյի անունից տեքստեր գրողին կարելի է հրավիրել հարսանիքներ վարելու, լավ կենացներ է ասում։


 Վերջ տվեք, ձեր միլիարդատերը 2 բառ չի կարող իրար կապել, ուր մնաց ԱԱԾ մեկուսարանից սրտաճմլիկ տեքստեր գրի։

 

Ում կալանավորեցին՝ գրող դարձավ, Քոչարյանը վկա։