Երևանի ամենաթանկ ու ամենաէժան բնակարանները՝ ըստ վարչական շրջանների

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է տվյալներ Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գների վերաբերյալ՝  ըստ վարչական շրջանների։ Civic.am-ը ՎԿ-ի հրապարակումից տեղեկացավ, որ հուլիսին Կենտրոնում  1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական գինը կազմել է 880 100 դրամ, Արաբկիրում՝ 619 500 դրամ, Քանաքեռ-Զեյթունում՝ 440 000 դրամ, Նոր Նորքում՝ 440 000 դրամ, Ավանում՝ 395 000 դրամ, Էրեբունիում՝ 404 500 դրամ, Շենգավիթում՝ 393 500 դրամ, Դավթաշենում՝ 478 500 դրամ, Աջափնյակում՝ 416 000 դրամ, Մալաթիա-Սեբաստիայում՝ 391 000 դրամ, Նորք Մարաշում՝ 444 200 դրամ, Նուբարաշենում՝ 237 000 դրամ։

 

Նշենք, որ 2024 թվականի հուլիսին 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական գինը այս տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ տարբեր վարչական շրջաններում ավելի բարձր կամ ավելի ցածր էր։ Մասնավորապես Կենտրոնում 900 000 դրամ էր, Արաբկիրում՝  628 500 դրամ, Քանաքեռ-Զեյթունում՝  438 500, Նոր Նորքում՝  398 000, Ավանում՝  398 000, Էրեբունիում՝  407 000,  Շենգավիթում՝ 400 000,  Դավթաշենում՝  476 000, Աջափնյակում՝  412 000, Մալաթիա-Սեբաստիայում՝  390 200, Նուբարաշենում՝ 229 050 դրամ։