Արմեն Գրիգորյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը

Սեպտեմբերի 15-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ԱԽ գրասենյակից:


ԱԽ քարտուղարը պատվիրակության անդամներին ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրերն ու տարածաշրջանի հաղորդակցման ուղիների ապաշրջափակման շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ընդգծելով կնքված համաձայնագրերի և ապաշրջափակման արդյունքում ստեղծվող տնտեսական լայն հնարավորությունները՝ նաև Հայաստան-ԱՄՆ հարբերությունների ամրապնդման տեսանկյունից:


Պատվիրակության անդամներն իրենց հերթին պատրաստակամություն են հայտնել նպաստել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացմանը: