Մեթան գազի լցակայանի մոտակայքում տեղի է ունեցել գազի պայթյուն՝ հրդհի բռնկումով․ կան տուժածներ

Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 19։20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում տեղի է ունեցել գազի արտահոսք և պայթյուն։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ մեթան գազի լցակայանի մոտակայքում տեղի է ունեցել գազի պայթյուն՝ հրդհի բռնկումով․ երկու տուժած տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն։


Գազի արտահոսքը դադարեցվել է․ հրշեջ-փրկարարները հրդեհը մարել են ժամը 19։42-ին։