Քաղաքացիակենտրոն լրատվություն
Եթե անգամ Տիգրան Մեծի ծովից-ծով Հայաստանը պատկերենք կնիքի վրա, դրանից իրականությունը չի փոխվի։
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ անդրադառնալով նոր կնիքների շուրջ բարձրացված աղմուկին և տարբեր քննադատություններին:
«Ինչպես որ չի փոխվել Արարատը պատկերելով, բայց փոխարենը անվտանգային ռիսկեր ենք գեներացրել։
Իսկ մնացածը պաթոս է ու մարդկանց վրա Արարատը քաղաքական մանրադրամի տեսքով ծախելու միջոց։
Հայաստանից դուրս մենք հայրենիք չունենք»,- ասված է գրառման մեջ։