Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Հարց այն մարդկանց, որոնք բողոքում են այն փաստից, որ Արարատի պատկերը հանվել է մեր սահմանային կնիքի վրայից.
Ինչպե՞ս կվերաբերվեք, եթե Թուրքիայի սահմանային կնիքի վրա հայտնվի Արագածի պատկերը»։
Նոր կնիքների վրա բացի սահմանահատման վերաբերյալ տեղեկատվությունից՝ այլ տեղեկություններ կամ նկարներ չեն լինելու, այդ թվում՝ Արարատ լեռը, ինչպես աշխարհի գրեթե շատ երկրների սահմանահատման կնիքների վրա: Նաև կնիքի չափն է փոքրացվել, որ անձնագրերը ավելի երկար ծառայեն շատ ճամփորդողներին։