ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
ղազինյան դավիթ անուն ազգանունով մեկը, էսօր ոչ ավել, ոչ պակաս անդրադարձել է Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն ղեկավար, ՀԷՑ-ի 《Ղարսի》մասնաճյուղի տնօրեն, Սարիկ Մինասյանի այն հայտարարությանը, որում վերջինս արդարացիորեն նշել էր, թե տարիներ շարունակ սուտ հայրենասերներն ու այսպես կոչված 《լավ տղերքը》օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց գումար չեն վճարել, և որ 2025 թվականի օգոստոսից, այլ իրականություն է, ու խելոք սկսել են վճարել։ Հիմա, ՀԷՑ-ում`տեղի ունեցած փոփոխությունները կոկորդին կանգած ղազինյանն ասում է` նման բան չի եղել, ու բացի դրանից այլ մտքեր է շաղ տալիս... մեկդ դրան ասեք մի օր իր տերերից մեկին վերցնի գա Գյումրի, Սարիկ Մինասյանի կողքից, չէ ինչ կողք, դուք մաքսիմում մեր Սարիկի հետևից կարողանաք քայլել, ինչևէ, եկեք, քայլեք ու տեսեք, թե գյումրեցիներն ում հետ, ինչ լեքսիկոնով են խոսում, ու թե ում, ինչ են ասում... տո այ ղազինյան, եթե տեսնես թե Сарик Минасян-ն ինչ սեր ու հարգանք է վայելում Գյումրիում, գյումրեցիների շրջանում, վստահ եմ` անասնական վախից սիրտդ չի դիմանա))) թե բա սրանք անասնական վախով Սամվել Կարապետյանից վախենում են, լու՞րջ, կրկնում եմ` տերերիցդ մեկին առ, արի Գյումրի, կիմանաս անասնական վախը որն է։