«Տաշիր Սամոն» ՀԿ է գրանցել, որ ի՞նչ անի

Սամվել Կարապետյանը՝ նույն ինքը «Տաշիր Սամո»-ն, որը խոստացել է քաղաքական ուժ հիմնել ու ոտքով-գլխով թաթախվել քաղաքականության մեջ, ԱԱԾ-ից օրումեջ ուղերձներ հղելուն զուգահեռ, պարզվում է՝ նաև ՀԿ է գրանցել պետռեգիստրում։ Ինչպես երևում է՝ նրա կողմից բացվելիք, ձևավորվելիք ու կազմավորվելիք բոլոր պրոյեկտները կրելու են  «մեր ձևով» «բրենդը»։


Շաբաթներ առաջ «Մեր ձևով» կամավորական շարժման մասին ազդարարվեց, ընթացիկ ամսվա 9-ին գրանցված  ՀԿ-ն էլ  կրում է  «Մեր ձևով ազգային արժեքների պահպանության» ՀԿ անունը։ Թե ինչ արժեքներ են պաշտպանելու, ումից են պաշտպանելու ու ինչպես՝  հայտնի չէ։  Կարևորը՝ զիլ անունը դրել են ու բզբզալու թեմա գտել։  


Ինչ-որ բան հուշում է, որ քաղաքական ուժը, որը Կարապետյանը պլանավորում է առաջիկայում ձևավորել ու  մասնակցել գալիք ԱԺ ընտրություններին, նույն անունն է կրելու՝ նորաթուխ քաղգործիչները  «ձևից» ձեռք չեն քաշելու։ Խնդիրն այն է՝ արդյոք  «ձևը» կարողանալո՞ւ է ապահովել նաև բովանդակություն՝ նոր, այլընտրանքային, ադեկվատ  ասելիք ու անելիք, թե՞ «հայավարի»-ի անվան տակ փորձելու են սղացնել «ռուսավարին»՝ իրենց հայտնի կենտրոնից թելադրված նարատիվները՝  «խորը անասունի» տեղ դնելով  ազգին ու ժողովրդին։   


Ե. Ա.