Ծանրամարտի տղամարդկանց ընտրանին առաջինն է ԱԱ-ի թիմային հաշվարկում
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմը աշխարհի առաջնության թիմային հաշվարկում առաջինն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի հավաքականի կազմում մեդալներ նվաճեցին Վարազդատ Լալայանը (արծաթ) և Գոռ Սահակյանը (բրոնզ): Փոքր մեդալներ նվաճեցին Գարիկ Կարապետյանը ( փոքր արծաթ), Անդրանիկ Կարապետյանը (փոքր ոսկե), Սիմոն Մարտիրոսյան (փոքր արծաթ), Ռաֆիկ Հարությունյանը (փոքր բրոնզ):

Թիմային հաշվարկում երկրորդ տեղում Չինաստանն է, երրորդ տեղում Իրանն է: