Ռուսաստանը ուրախ կլիներ հայ կատարողներին տեսնել «Ինտերտեսիլ»-ում, Երևանին հայտնի է մրցույթի անցկացման մասին, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
Հայաստանը դեռևս չի հաստատել իր
մասնակցությունը «Ինտերտեսիլ»-ին, իսկ Ադրբեջանը հրաժարվել է իր նախնական հայտից։ Մրցույթին կմասնակցի ավելի
քան 20 երկիր։
«Մեր հայ ընկերները հրաշալի գիտեին, որ
մրցույթն անցկացվում է, և հարցը, թե ինչու մասնակիցների թվում չկան հայկական
մշակույթի ներկայացուցիչներ, մեզ չի վերաբերում։ Մենք ուրախ կլինեինք տեսնել
բոլորին, այդ թվում՝ մեր հայ ընկերներին»,- հայտարարել է Լավրովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը ակնկալում է, որ «Ինտերտեսիլ» մրցույթը կդառնա ամենամյա, և շուտով կհայտարարվի, թե որ երկիրն է այն
հյուրընկալելու հաջորդ տարի։
«Այս նախագծի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է, երկրների թիվը 23-ն է՝
Ռուսաստանի հետ միասին, բայց հավանաբար եղել են նաև այլ ցանկացողներ։ Մենք ոչ
մեկին չենք սահմանափակել։ Ուրախ ենք, որ բոլոր մայրցամաքները կներկայացվեն։ Դե,
բացի Ավստրալիայից։ Եվ հետաքրքրություն կա, մի քանի գործընկերներ արդեն
ցանկություն են հայտնել ընդունել նման մրցույթ և հաջորդ տարի, և երկու տարի հետո։
Այնպես որ, հուսով եմ, այս մրցույթը կդարձնենք ամենամյա։ Համենայնդեպս, դրա
նկատմամբ հետաքրքրություն կա»,- լրագրողներին ասել է Լավրովը։