Էստոնիան 40 կմ երկարությամբ խրամատ է փորում Ռուսաստանի հետ սահմանին

Էստոնիան մտադիր է 40 կիլոմետր երկարությամբ խրամատ փորել Ռուսաստանի հետ սահմանին։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2027 թվականին։


Էստոնիայի Գլխավոր շտաբի ներկայացուցիչ Այվար Աֆանասևը պարզաբանել է, որ խրամատը կլրացնի բնական խոչընդոտները՝ Նարվա գետը և Չուդսկոե լիճը։ Նրա խոսքով՝ ճահճային տարածքներում խրամատի կարիքը չկա, քանի որ «օկուպանտների տեխնիկան այդտեղ, միևնույն է, չի անցնի»։


Ավելի վաղ Էստոնիան դարպասներ էր տեղադրել Նարվա գետի վրայի կամրջի վրա, իսկ Լիտվան նմանատիպ ամրություններ էր սկսել կառուցել Բելառուսի հետ սահմանին։