«Հայաստան. Լեռների արյունը». Վաղը ֆրանսիական Histoire TV-ով ցուցադրվող ֆիլմը նվիրված է ԼՂ հայերի ճակատագրին

Վաղը, ժամը 20:50-ին, ֆրանսիական Histoire TV հեռուստաալիքով կցուցադրվի «Հայաստան. Լեռների արյունը» վավերագրական ֆիլմը՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի հայերի ճակատագրին, որոնք լքել են իրենց տները Ադրբեջանի գործողությունների հետևանքով, հաղորդում է հեռուստաալիքը։

 

Ֆիլմում նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը շարունակվում է ավելի քան 35 տարի։ Հեղինակները դիտարկում են, թե ինչպես է Ռուսաստանը օգտագործում իրավիճակը Հարավային Կովկասում ազդեցությունը պահպանելու համար։ Ֆիլմում կհնչեն ականատեսների և փորձագետների վկայություններ, որոնք ընդգծում են Հայաստանի խոցելի դիրքը, որը շրջապատված է «մահացու թշնամիներով» և «շինծու բարեկամներով»։

 

Ֆիլմը նաև բարձրացնում է տարածաշրջանում խաղաղության հաստատման հեռանկարների մասին հարցը։