««Թրամփի ուղի» նախագծի իրագործման համար Հայաստանին առաջին տրանշով 140 մլն դոլար հատկացնելու ԱՄՆ-ի որոշումը չի կարող էական ազդեցություն ունենալ ՀՀ տնտեսության վրա»:
Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ արձագանքելով լրագրողի հարցին:
«Ազդեցության չափով բավականին փոքր գումար եք նշում․ 140 միլիոնը Հայաստանի ներկայիս տնտեսությունը կլանելու տեսանկյունից բավականին փոքր գումար է: Իհարկե, պետք է նայենք ընդհանուր նախագիծը, որպեսզի հասկանանք, թե ինչ է տեղի ունենալու, այդ միջոցներն ինչի վրա են ծախսվելու: Բայց նման նախաձեռնությունն ընդհանուր առմամբ դրական է ընկալում շուկան այն առումով, որ հնարավոր է ապաշրջափակման վերաբերյալ հետագայում որոշակի նորություններ լինեն, ու խաղաղության պայմանագիրը գա իր վերջնական տրամաբանական ավարտին, որը էապես կբարելավի նաև բիզնես միջավայրը»,- մանրամասնել է նա: