Աշոցք գյուղում այրվել է մոտ 1000 հակ անասնակեր․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի անասնագոմ

Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 16-ին, ժամը 13։54-ին ահազանգ է ստացել, որ Աշոցք գյուղի 7-րդ փողոցի 3-րդ փակուղու տներից մեկի բակում այրվում է խոտածածկ տարածք:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ տան բակում այրվում է կուտակած անասնակեր։


Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 15:27-ին, մարվել՝ 19:34-ին: Այրվել է մոտ 1000 հակ կուտակած անասնակեր։


Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի հետագա տարածումը դեպի մոտակա անասնագոմ։