Ես որպես ճնշված անհատ մեկը չեմ, որ եկել հասել եմ այստեղ, այն գործողությունները, որոնք իրենք կատարում էին որպես բարձրաստիճան եկեղեցականներ, առաջին հերթին ազդել և վնասել է մեր համայնքին, Տեր Արամին եկեղեցուց հեռացնելը հենց վնաս էր համայնքին:
Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասել է Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը :
«Երբ որ կաթողիկոսի հրահանգից հետո ես վերադարձել եմ, պատիժը դարձյալ եղել է հետևյալ. 10 օր և ավել եկեղեցում որևէ արարողություն չանել և լինել կանանց մենաստանում: Դա էլ այն դեպքում, երբ որ մենք մեր թեմում ունենք տղամարդկանց մենաստան և ավելի լավ կլիներ, եթե անգամ Տեր Արամը խոնարհություն չուներ, գնար և այդ ամենը նրան ուսուցանեին կամ սովորեցնեին տղանարդկանց մենաստանում:
Բայց նախընտրեցին, որ պետք է գնամ կանանց մենաստան: Սա գուցե իրենց համար պատիժ է, բայց ինձ համար օրհնություն դարձավ, որովհետև այնտեղ ևս բավական աղոթական կյանք ունեցա»,- պատմել է քահանան: