Ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և գլխիվայր շրջվել․ կա տուժած

Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 19։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կենդանաբանական այգուց դեպի Հերացի փողոց տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ «Կիա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփաբաժան արգելապատնեշին և գլխիվայր շրջվել։


Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։


Փրկարարները հոսանքազրկել և ուղղել են ավտոմեքենան։