ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Տեր Արամ քահանա Ասատրյան. «2021 թ-ի գրեթե բոլոր ցույցերին ես մասնակցել եմ, բայց ոչ իմ ցանկությամբ, վերադասից հրահանգը եղել է, որ պետք է մասնակցեմ բոլոր ցույցերին... Չգնալու դեպքում խնդիրներ կունենայի, պետք է հստակ բացատրեի, թե ինչու չեմ գնում, ուրեմն քաղաքական այլ հայացքներ ունեմ, եթե չեմ գնում»։
Որքան խեղված են «վերադաս» կոչվածի բարքերը։ Հասկանու՞մ եք, Կտրիճ Ներսիսյանը հրահանգել է գնալ ընդդիմության ցույցերին։
Հասկանու՞մ եք, չգնալը նշանակում է՝ այլ քաղաքական հայացքներ ունես... Հերիք չէ քաղաքական հայացքներ ունեն, մի հատ էլ այլ...
Որ իրենց կարդացած Աստվածաշունչը հարգեին կամ ընկալեին, կիմանային, որ իշխանության համար աղոթք անելուց բացի, այլ բան չեն կարող անել։ Էլ հարցի բարոյական, մարդկային ու հակաօրինական կողմի մասին չեմ խոսում»։