ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է Հանրային հեռուստաընկերության եթերում Տեր Արամի մասնակցությամբ հարցազրույցից մի հատված ու մեկնաբանել այն:
«Սա աղետ է․ հոգևորականներին Կտրիճի հրահանգով ստիպել են մասնակցել ընդդիմության ցույցերին։
Տեր Արամը բացահայտել է այն, ինչի մասին տարիներ շարունակ բարձրաձայնում էինք՝ Կտրիճն իր խմբակով զբաղված է քաղաքականությամբ՝ մոռանալով իր բուն առաքելությունը։
Վստահ եմ, Տեր Արամը միակը չէ, որին հարկադրաբար ներքաշել են քաղաքական պրոցեսների մեջ, բազմաթիվ հոգևորականներ են զոհ դարձել Կտրիճի քաղաքական ամբիցիաներին։
Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա Հայ առաքելական եկեղեցու փրկության համար, և նա հեռանալու է»,- գրել է Չախոյանը:
Նշենք՝ Տեր Արամն ասել է հետևյալը. «2021 թ․-ի գրեթե բոլոր ցույցերին ես մասնակցել եմ, բայց ոչ իմ ցանկությամբ, վերադասից հրահանգը եղել է, որ պետք է մասնակցեմ բոլոր ցույցերին... Չգնալու դեպքում խնդիրներ կունենայի, պետք է հստակ բացատրեի, թե ինչու չեմ գնում, ուրեմն քաղաքական այլ հայացքներ ունեմ, եթե չեմ գնում»։