Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Երևանի ու մարզային ստորաբաժանումների մի մասը կաշխատի նաև շաբաթ օրը

Սեպտեմբերի 20-ին՝ շաբաթ օրը, ՆԳՆ ՄՔԾ Երևանի բոլոր ստորաբաժանումները և մի շարք մարզային ստորաբաժանումներ կաշխատեն՝ մատուցելով ինչպես նույնականացման քարտի դիմումների ընդունման, այնպես էլ տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության դիմումների ընդունման ծառայություններ։ 

Այս մասին տեղեկացնում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից: 

Քաղաքացիները կարող են սպասարկվել ինչպես նախապես օնլայն հերթագրմամբ, այնպես էլ կենդանի հերթի ձևաչափով։


Նշված ծառայությունները կմատուցվեն ՆԳՆ ՄՔԾ հետևյալ ստորաբաժանումներում՝ 

  • Աբովյանի բաժին,
  • Եղվարդի բաժին, 
  • Հրազդանի բաժին,
  • Աշտարակի բաժին,
  • Ապարանի բաժին,
  • Արմավիրի բաժին,
  • Վաղարշապատի բաժին,
  • Մասիսի բաժին,
  • Վեդիի բաժին,
  • Արտաշատի բաժին, 
  • Երևան քաղաքի բոլոր ստորաբաժանումներ։