Վանաձորում մեքենա է հրդեհվել՝ դառնալով ոչ շահագործելի

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 20։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաթումի փողոցում ավտոմեքենա է այրվում։



Մինչ հրշեջ փրկարարների կանչ վայր հասնելը՝ վարորդը քաղաքացիների հետ մարել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում առաջացած կրակը, իսկ հրշեջ-փրկարարները կատարել են հովացման աշխատանքներ։



Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։