Հանրային տրանսպորտի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, տեղափոխել են ԲԿ

Երևանի ավտոբուս ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը տեղեկացնում է, որ քիչ առաջ Կոմիտասի պողոտայում թիվ 97 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդի ինքնազգացողությունը վատացել է։

«Տեղում հավաքված քաղաքացիների և ուղևորների արագ արձագանքման շնորհիվ վարորդը տեղափոխվել է մայրաքաղաքի բժշկական կենտրոններից մեկը և այս պահին գտնվում է հետազոտության փուլում։


Ըստ անհրաժեշտության՝ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է խոսնակը։