Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ վարչակազմը գիտակցում է Ուկրաինայում հակամարտության հիմնական պատճառները վերացնելու անհրաժեշտությունը՝ ներառյալ ՆԱՏՕ-ին Կիևի անդամակցությունը։
Այս մասին հայտարարել է
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով՝ և՛ Եվրոպան, և՛
Ուկրաինան «փորձում են համոզել Դոնալդ Թրամփին հրաժարվել խաղաղապահ ջանքերից, վերադառնալ
Ռուսաստանի հետ առճակատմանը»։
Լավրովը հիշեցրել է, որ Ուկրաինայի
տարածքում խաղաղապահները, ըստ էության, «օկուպացիոն զորքեր» են և ռուս
զինվորականների համար կլինեն օրինական թիրախներ։