Պուտինը Պետդումայի քննարկմանն է ներկայացրել Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայի չեղարկման մասին օրինագիծը

ՌԴ Պետդուման չեղարկել է «Խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին» Եվրոպական կոնվենցիան, ինչպես նաև դրա երկու արձանագրությունները, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։


Կոնվենցիան չեղարկելու մասին օրենքի նախագիծը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Բացատրական գրառման մեջ նշվել է, որ Կոնվենցիայից դուրս գալու որոշումը պայմանավորված է նրանով, որ «Եվրոպայի խորհուրդը արգելափակում է Ռուսաստանի Դաշնությունից նոր անդամի ընտրությունը Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեում», և Մոսկվան 2023 թվականի դեկտեմբերից սկսած հնարավորություն չի ունենում լիիրավ կերպով մասնակցելու այդ մոնիթորինգային մեխանիզմի աշխատանքներին։


«Ռուսաստանի Դաշնությունում նշյալ միջազգային պայմանագրի չեղարկումը չի նվազեցնի խոշտանգումների կանխարգելման ոլորտում միջազգային իրավական երաշխիքների մակարդակը, քանի որ շարունակվում է նրա մասնակցությունը մի շարք առանցքային պայմանագրերում և արձանագրություններում, որոնք նախատեսում են խոշտանգումներից պաշտպանության ինչպես նյութական-իրավական չափանիշներ, այնպես էլ այդ չափանիշներին հետևելու վերահսկողական մեխանիզմներ»,- լրագրողներին ասել է Պետդումայի խոսնակի առաջին տեղակալ Ալեքսանդր Ժուկովը։