«Չայնիի ոլորաններում» այրվել է ավտոմեքենա

Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, այրվում է ավտոմեքենա։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական  ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 17-րդ կմ-ին այրվում է Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան:


Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:35-ին, մարվել՝ 16:48-ին: Այրվել է ավտոմեքենան։


Հրշեջ-փրկարարները իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։