«Գյումրու տոնը կնշվի բացառապես մեր խմբակցության շնորհիվ»․ Էմմա Պալյանը՝ Վարդան Ղուկասյանի հայտարարության մասին

ՀՀ ԱԺ ՔՊ պատգամավոր Էմմա Պալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․


Գյումրու չընտրված քաղաքապետը քիչ առաջ հայտարարություն տարածեց, որում ասվում է` «Գյումրիի օրը» ավանդական ձևով կկայանա։ Եվ ոչ ավել ոչ պակաս, հայտարարության մեջ ասում է, որ տարածված այն խոսակցություններն ու ասեկոսեները, թե տոնակատարությունը չի անցկացվելու կամ չտոնելու որևէ այլ պատճառներ կան, իրականությանը չեն համապատասխանում և որ տոնի հետ կապված որոշ հարցերը ժամանակավորապես հետաձգվել են միայն այն պատճառով, որ Քաղաքապետարանի Մշակույթի բաժինը չի ներկայացրել ամբողջական ֆինանսական հաշվետվություն, մինչդեռ այդ բաժնի պատասխանատուն ուղիղ եթերում երեկ ներկայացրեց հաշվետվությունը😄, որից հետո Վարդան Ղուկասյանն ասաց մոտավոր հետևյալը` 《տրամադրություն չկա, չենք նշելու》։


Սրան հաջորդեց Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հայտարարությունն այն մասին, որ արտահերթ նիստ է հրավիրելու էս թեմայով, և որ տոնը լինելու է։ Հիմա փորձենք հասկանալ` ինչ տեղի ունեցավ. քաղաքացի Աջապահյանի կալանավորումից, ինչպես նաև որդու հետ կապված վերջին իրադարձություններից տրամադրությունը գցած Վարդան Ղուկասյանը` ինչպես ինքն է ասում, նույն ինքը` Վարդանիկը, քաջ գիտակցելով, որ մեր խմբակցության շնորհիվ մեկ է էդ տոնը կայանալու էր, ոչ ավել, ոչ պակաս, որոշեց մեղքը գցել իր իսկ աշխատակցի վրա, որպեսզի 《ջրից չոր դուրս գա》, բայց հիմա հարց` որևէ մեկը Մարտունի սրտի քաղաքապետին չի՞ ասել, որ նիստերը տեսաձայնագրվում են, լուրջ տեղյա՞կ չէ էդ մարդը... 


Գյումրու տոնը նշվելու է, այո՜, բայց բացառապես Գյումրու ավագանու Քաղաքացիական պայմանագիր խմբակցության շնորհիվ, էնպես որ, եթե նույնիսկ համայնքապետարանի բոլոր աշխատակիցներին նկատողություն տաք, դրանից լավամարդ չեք լինելու, ընդհակառակը` ամեն նման գործելաոճից հետո, էլ ավելի եք դառնալու ծաղրի առարկա, բայց ընտրությունը ձերն է, խայտառակվեք մինչև վերջ...