Միրզոյանը և Ֆերնանդո Արիասը քննարկել են ՔԶԱԿ շրջանակներում փոխգործակցության հարցեր

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր քարտուղար Ֆերնանդո Արիասի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:


Զրուցակիցները քննարկել են ՔԶԱԿ շրջանակներում փոխգործակցության հարցեր։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է կազմակերպության գործունեությանը Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը՝ ՔԶԱԿ մանդատի իրականացման և այդ նպատակով միջազգային արդյունավետ փոխգործակցության և առկա փորձի կիրառման միջոցով։


Արարատ Միրզոյանը և Ֆերնանդո Արիասը մտքեր են փոխանակել միջազգային հարաբերությունների դինամիկ զարգացող պայմաններում շարունակական ու նոր մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ։


 

Անդրադարձ է կատարվել նաև արհեստական բանականության կիրառման հետ կապված հարցերի։