Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Երևանի Մոսկովյան փողոցի 31 շենքի բնակարաններից մեկում այսօր առավոտյան տղամարդու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։


Ոստիկաններն ու պարեկները պարզել է, որ մահացածը ՀՀ և ՌԴ քաղաքացի, 69-ամյա Վարդգես Գ-ն է։


«Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել»,– նշված է կայքում։


Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն/հանկարծամահություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։